Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
10.12.2020 | 12:30

Փարիզում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությունից՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության վրա: Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 25-ին Սենատում ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։


Նախարարն ընդգծել է դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Այվազյանը նշել է, որ Թուրքիան, «գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար»: Նախարարն իր ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտել են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:


Հանդիպմանը քննարկվել են Արցախում հումանիտար մարտահրավերները մեղմելու քայլերը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, խմբակցությունների ղեկավարներ։

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ